Աթենաս բարեգործական հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս սոցիալական ծրագրերին և իր ուղղվածությունը կենտրոնացնում է ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրներին։ Հիմնադրամը մտադիր է լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հատկապես առաջնահերթ է սահմանամերձ շրջանների և սոցիալապես անապահով խավերի հանդեպ աջակցությունը։ Հատկապես կարևորագույն հարցերից է շարժական ատամնաբուժական-ատամնատեխնիկական գերժամանակակից մեքենայի առկայությունը, որը կապահովի առաջին օգնությունը։
Մանկական հոգեբուժության մասնագետ
Յանիվ Սայսկին
Բժիշկ Յանիվ Սայսկին հանդիսանում է մանկական և դեռահասների հոգեբուժության բարձրակարգ մասնագետ։ Նրա կարծիքով յուրաքանչյուր երեխա իրավունք ունի զարգանալու իր լավագույն ներուժով։ Բժիշկը զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որը կարող է նպաստել երեխաների առողջական բարեկեցությանը։ Յանիվ Սայսկին ներկայանում է երեխաների և դեռահասների հոգեկան խանգարումների գնահատման և բուժման կլինիկայի հիմնադիրը, մեծ փորձ ունի ռազմական բժշկության ասպարեզում։