Մեր Մասին

Աթենաս բարեգործական հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս սոցիալական ծրագրերին և իր ուղղվածությունը կենտրոնացնում է ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրներին։ Հիմնադրամը մտադիր է լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հատկապես առաջնահերթ է սահմանամերձ շրջանների և սոցիալապես անապահով խավերի հանդեպ աջակցությունը։ Հատկապես կարևորագույն հարցերից է շարժական ատամնաբուժական-ատամնատեխնիկական գերժամանակակից մեքենայի առկայությունը, որը կապահովի առաջին օգնությունը։

Հրաչյա Ավետիկի Գրիգորյանն

Հիմնադիր, Գործադիր Տնօրեն

Աթենաս բարեգործական հիմնադրամը ստեղծվել է բարերարի և օգնության կարիք ունեցող անձանց միջև կամուրջ լինելու նպատակով։ Հիմնադիրը Պրն. Հրաչյա Ավետիկի Գրիգորյանն է, որի մարդասիրական ձեռնարկումների գագաթնակետը դարձավ վերոհիշյալ հիմնադրամի նախաձեռնությունը։ Նրա կարծիքով բարությունը զինաթափում է մարդկանց և դրդում գեղեցիկ արարքների։ Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ և բարի գործերը մարդկանց հիշողության մեջ վառ պահելու լավագույն եղանակը’ դրանք կրկնելն է։ Պրն. Գրիգորյանը կարծում է, որ կյանքի հանդեպ դրական տրամադրվածության դեպքում, կարելի է երջանիկ լինել նույնիսկ ամենաբարդ իրավիճակում։

Հոգաբարձուների խորհուրդ

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը, որը հսկողություն է իրականացնում հիմնադրամի գործունեության նկատմամբ։  Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է երեք անդամից’ խորհրդի նախագահից և խորհրդի երկու անդամներից։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրավասու է ավելացնել խորհուրդի անդամների թիվը։ Խորհուրդը գլխավորում է նախագահը, ով ընտրվում է անդամների կողմից’ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով։

Արամ Գրիգորյան

Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վահրամ Կարապետյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Տիրան Կարապետյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ