Ցավալի կորուստ հիմնադրամի համար

Խորը վշտով տեղեկացանք, որ Արցախում իր մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է Աթենաս բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բժիշկ-բարեգործ Վահրամ Կարապետյանը։ Նա անհետ կորած էր համարվում նոյեմբերի 4-ից։
Վահրամը հիմնադրամի գործունեության առանցքն էր, ներշնչանքը, ում նախաձեռնությամբ այս տարի մեկնարկեց Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերում անվճար ատամնաբուժական օգնության նախագիծը։ Աթենաս հիմնադրամը շարունակելու է նախագծի իրականացումը՝ Վահրամի ոգեշնչող, կենդանի ուժի ներքո, հետևողականորեն ներդնելով ամեն ջանք՝ նրա տեսլականն արժանապատվորեն կյանքի կոչելու համար։