Սոցիալական և Առողջական վիճակի Բարելավում

Աթենաս բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաև ծնողազուրկ երեխաների, հաշմանդամների, միայնակ տարեցների, պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների և այլ խավերի ներկայացուցիչների սոցիալական և առողջական վիճակի բարելավման հիմնահարցերը։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ գործունեություն’ վերոհիշյալ խավերին արտոնություններ սահմանել, ստեղծել ինքնադրսևորման հնարավորություն, դեղորայքի տրամադրում կազմակերպել և ապահովել նրանց համար սահմանված որոշ ծառայություններից անվճար օգտվելու սկզբունքը։