Շարժական ատամնաբուժական ծառայություն։

Աթենաս բարեգործական հիմնադրամն իր լայնածավալ գործունեության հիմքում իրականացնելու է նաև շարժական ատամնաբուժական ծառայություն։ Այն ներկայանալու է բարձրորակ դեղորայքով մի շարժակայան’ լավագույն մասնագետների ուղեկցությամբ, որոնք կշրջեն Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններով’ իրենց անհապաղ աջակցությունը ցուցաբերելու բոլոր կարիքավոր խավերին։ Մեր մասնագետների կողմից կազմվել է բեղուն գործունեության մի ծրագիր, որը թույլ է տալիս լինել Եվրոպական ստանդարտների հզոր մրցակից։